ՀՀ-ում Covid-19-ի դեմ 1 մլն պատվաստում է արվել

ՀՀ-ում Covid-19-ի դեմ 1 մլն պատվաստում է արվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ի դրությամբ Հայաստանում Covid-19-ի դեմ կատարվել է 1,004,493 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 682,188, երկրորդ` 322,305: Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Հայաստանում նոյեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 329,341-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 378-ով: Մահվան 41 դեպք է գրանցվել, 39-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7055 դեպք կա, այլ պատճառով՝ 1379։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---