Ավանեսյան․ Covid-19-ով հիվանդացության նվազման միտում կա՝ մահվան բարձր ցուցանիշները պահպանվում են

Ավանեսյան․ Covid-19-ով հիվանդացության նվազման միտում կա՝ մահվան բարձր ցուցանիշները պահպանվում են

PanARMENIAN.Net - Հայաստանում Covid-19-ով հիվանդացության նվազման միտում կա, մահվան բարձր ցուցանիշները դեռևս պահպանվում են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ծանր դեպքերի և մահվան դեպքերի նվազումը հիվանդացության ալիքի նվազումից 2-3 շաբաթ հետո է լինում։ Դեռ պահպանվում են մահվան համեմատաբար բարձր ցուցանիշներ։ Հույս ունենք, որ առաջիկա 1 շաբաթում այդ տվյալները նույնպես կնվազեն»,- նշել է Ավանեսյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա ընդգծել է, որ ԲԿ-ներում կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժում ստանալու համար սպասող անձ ներկա պահին չկա։

Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 330,895-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 982-ով: Մահվան 55 դեպք է գրանցվել, 46-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7153 դեպք կա, այլ պատճառով՝ 1394։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---