Քոչարյան․ ՌԴ առաջարկը զրոյական կետից սահմանազատման մասին է19 նոյեմբերի 2021 - 12:50 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ անդամ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջարկը զրոյական կետից հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ է։ Նոյեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել 3 առաջարկությունով, որոնք ընդունելի են հայկական կողմի համար։ «Ես որոշ չափով տեղեկացված եմ այդ ամենից և կարող եմ ասել, որ խոսքը զրոյական կետից սկսելու մասին է։ ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը դրանց մասնակցելու համար»,- ասել է Քոչարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ հավելել է, որ Ռուսաստանին գրավոր ծանուցվել է, որ Հայաստանը կողմ է առաջարկին։ Նրա խոսքով` այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ համաձայնություն ձեռք կբերվի, ՀՀ–ն կսկսի հանձնաժողովի ձևավորման աշխատանքը և հետո կանցնի բուն աշխատանքներին։ Հարցին` ինչո՞ւ հանրությանը մանրամասներին տեղյակ չեն պահում, թե ինչ է իրենից ենթադրում սահմանազատման առաջարկը` ՔՊ–ական Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ այս պահին կարևոր է, որ սահմանազատման հարցով քննարկումները չխոչընդոտվեն։ «Մանավանդ մենք ունենք դեպքեր, երբ փաստաթղթերի արտահոսքեր են տեղի ունեցել` նման բաները գործընթացների վրա բացասական ազդեցություն են ունենում, և ՀՀ շահը չեն պաշտպանում»,–ասել է նա։ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելել է, որ այս դեպքում գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է, քանի որ այն առնչվում է նաև սահմանին ուժերի դասավորությանը։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |