Ժամկետային է զոհվել գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումից

Ժամկետային է զոհվել գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումից

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին` ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---