Լեհաստանը ՀՀ-ին 201,640 դեղաչափ AstraZeneca է նվիրաբերել

Լեհաստանը ՀՀ-ին 201,640 դեղաչափ AstraZeneca է նվիրաբերել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի առողջապահության նախարարությանն է նվիրաբերել 584,640 եվրո արժողությամբ 201,640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ: Այդ մասին հայտնել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը։

Նշվում է, որ Լեհաստանի դեսպանությունը բարձր է գնահատում ՀՀ առողջապահության նախարարություն հետ համագործակցութունը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ ամբողջական պատվաստում է ստացվել է բնակչության 20 տոկոսը։

Հայաստանում նոյեմբերի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 336,330-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 592-ով: Մահվան 42 դեպք է գրանցվել, 40-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7419 դեպք կա, այլ պատճառով՝ 1412։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---