Վարանդայի շրջանից տարհանվել է ևս 1 զինծառայողի աճյուն

Վարանդայի շրջանից տարհանվել է ևս 1 զինծառայողի աճյուն

PanARMENIAN.Net - Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից տարհանվել է ևս 1 զինծառայողի աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքները նոյեմբերի 26-ին իրականացվել են փրկարարական մեկ ջոկատով: Այսպիսով, 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---