Երեւանում կբացվի «Հայաստան աշխարհը Հենրիկ Սիրավյանի աչքերով» ցուցահանդեսը26 մարտի 2009 - 22:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վաստակավոր գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի ստեղծագործությունները գտնվում են Երեւանի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կիեւի եւ այլ քաղաքների թանգարաններում, պատկերասրահներում եւ մասնավոր հավաքածուներում` ինչպես Հայաստանում, այնպես էլ` արտերկրում: Մարտի 27-ին Երեւանի Նկարիչների միությունում տեղի կունենա Սիրավյանի 80-ամյա հոբելյանին նվիրված հետմահու անհատական ցուցահանդես: ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված ցուցահանդեսում տեղ են գտել Սիրավյանի գործունեության տարբեր ժամանակաշրջանների մոտ 100 աշխատանքներ /յուղաներկ, ջրաներկ, գրաֆիկա/: Հենրիկ Սիրավյանն (1928-2001) ավարտել է Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը: Սարյանի հետ նրա համատեղ ստեղծած «Հայաստան» պաննոն այժմ զարդարում է Սունդուկյանի անվան թատրոնի նախասրահը, իսկ «Հայաստան» ապակենկարը` Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի նախասրահը: Հենրիկ Սիրավյանի աշխատանքները ներկայացվել են Բուենոս-Այրեսում, Լոս-Անջելոսում, Զագրեբում, Դելիում, Բարսելոնայում, Մոնրեալում եւ Փարիզում կայացած միջազգային ցուցահանդեսներում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |