Աբրահամյան․ ՀՀ տարածք Ադրբեջանի ԶՈւ ներխուժումը դիտարկվում է ոչ թե ագրեսիա, այլ զուտ սահմանային վեճ

Աբրահամյան․ ՀՀ տարածք Ադրբեջանի ԶՈւ ներխուժումը դիտարկվում է ոչ թե ագրեսիա, այլ զուտ սահմանային վեճ

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Սոչիում կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը, նշել է, որ այն պատկերացումների պայմաններում, որ ԽՍՀՄ ժամանակ եղել է ընդհանուր պետություն, իսկ սահմաններ չեն եղել, ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ԶՈւ ներխուժումը ոչ թե ագրեսիա, այլ զուտ սահմանային վեճ է դիտարկվում։

«Սոչիում կայացած հանդիպմանը հայտարարությունների ձևով արձանագրվեց, որ սովետական ժամանակաշրջանում եղել է ընդհանուր պետություն, իսկ սահմաններ չեն եղել։ Սա նշվում էր, որպեսզի ցույց տրվեր դելիմիտացիայի գործընթացի կարևորությունը, սակայն իրականում շատ ավելի վտանգավոր իրադրություն ստեղծեց։

Այսպիսի պատկերացումների պայմաններում, ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորքերի ներխուժումը ոչ թե ագրեսիա, այլ զուտ սահմանային վեճ է դիտարկվում։

Ավելին, Ադրբեջանի նախագահն անընդհատ փորձում էր ՀՀ-ի դեմ ագրեսիան որպես չպլանավորված սահմանային միջադեպ ներկայացնել։

Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ առաջիկայում՝ անկախ նրանից, թե դելիմիտացիա կսկսի, թե սահմանները կապաշրջափակվեն, Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությունը պահպանվում է։

Ստացվում է, որ միջազգային ընկալումների առումով, լոկալ գործողությունները սահմանագծի տարբեր ուղղություններով «սահմանային վեճ» են որակվելու, իսկ դրա պատասխանատվությունը հավասարապես դրվելու է երկու կողմերի վրա»,-գրել է նա։

Աբրահամյանը հավելել է, որ կարմիր գծերի հատումը նույն միջազգային հանրության համար կդիտվի այն ժամանակ, երբ ռազմական գործողությունները լայնամասշտաբ բնույթ կրեն։

«Այն էլ ոչ մեկ չգիտի, թե գործողությունների ինչպիսի մասշտաբը «լայնածավալ» կորակվի և ստեղծված իրադրության պայմաններում արտաքին խաղացողներն Ադրբեջանին զսպելու ինչ միջոցներ կձեռնարկեն։ Դեռ պետք է հասկանալ, իսկ արդյո՞ք նման դեպքում Ադրբեջանին «զսպելը» կբացառի Հայաստանի նոր կապիտուլյացիան»,-ասվում է գրառման մեջ։

Նոյեմբերի 26-ին Սոչիում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ դրական էր գնահատել այն` նշելով, որ հանդիպումը միտված էր բաց քննարկելու բոլոր առկա խնդիրները։ Նա նշել է նաև, որ որոշ հարցերում տարակարծություն չկար, ինչպես կարող էր թվալ մինչև այդ, մասնավորապես` որ ընդհանուր պատկերացում կա, թե ինչպես պետք է աշխատեն տարածաշրջանային կոմունիկացիաները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---