ԱՄՆ գլխավոր վարակաբանը վերապատվաստումը համարում է ամենալավ պաշտպանությունը օմիկրոնից

ԱՄՆ գլխավոր վարակաբանը վերապատվաստումը համարում է ամենալավ պաշտպանությունը օմիկրոնից

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին տեղեկացրել է, որ վերապատվաստումն ամենահուսալի պաշտպանությունն է ապահովում կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամից։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տոնը։

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության խումբը խորհուրդ է տվել «բոլոր պատվաստված չափահաս անձանց որքան հնարավոր է արագ ևս մեկ պատվաստում ստանալ», գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ԱՄՆ բնակիչները վերապատվաստման իրավունք ունեն, եթե պատվաստվել են վեց կամ ավելի ամիս առաջ ամերիկյան Pfizer և Moderna ընկերությունների պատվաստանյութերի երկու դեղաչափով, կամ երկու կամ ավելի ամիս առաջ պատվաստվել են Johnson & Johnson-ի դեղաչափով։

Սպիտակ տունը նշել է նաև, որ բոլոր նրանք, ովքեր դեռ չեն պատվաստվել, պետք է անեն դա։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով վերապատվաստումներին, ասել է, որ ՀՀ քաղաքացին կորոնավիրուսի դեմ պատվաստման 2-րդ դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո կարող է խթանիչ դեղաչափը` «բուսթերը» ստանալ։

«Արդեն իսկ սահմանվել են աղյուսակները, թե որ պատվաստման դեպքում որ խթանիչն է նախընտրելի կիրառել։ Այն քաղաքացիներին, որոնք պատվաստվել ենոչ ՌՆԹ հիմքով պատվաստանյութերով` (Moderna, Pfizer), խորհուրդ է տրվում նույն պատվաստանյութի խթանիչ կիրառել»,- ասել է նախարարը` հավելելով, որ կան քաղաքացիներ, որոնք երրորդ դեղաչափն արդեն իսկ ստացել են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---