ՀՀ-ում կորոնավիրուսի 95 նոր դեպք կա և 9 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 95 նոր դեպք կա և 9 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 340,818-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 95-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 9 դեպք է գրանցվել, 8-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7691 դեպք կա, այլ պատճառով՝ 1456։

Ապաքինվել է ևս 778 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 321,884 է։ Փաստացի բուժվողների թիվը 9787 է։

Ընդհանուր առմամբ 2,405,279 թեստ է արվել, մեկ օրում` 3308։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---