ՀՀ-ում կորոնավիրուսի 300 նոր դեպք կա և 19 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 300 նոր դեպք կա և 19 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 341,768-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 300-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 19 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7747 դեպք կա, այլ պատճառով՝ 1464։

Ապաքինվել է ևս 202 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 322,814 է։ Փաստացի բուժվողների թիվը 9541 է։

Ընդհանուր առմամբ 2,427,511 թեստ է արվել, մեկ օրում` 7741։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---