Փաշինյան․ Իշխանությանը դավաճան ասելը ՀՀ դեմ հիբրիդային պատերազմի դրվագ է

Փաշինյան․ Իշխանությանը դավաճան ասելը ՀՀ դեմ հիբրիդային պատերազմի դրվագ է

PanARMENIAN.Net - Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանություն» հռետորաբանությունն ամենևին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկում չէ, այլ լրջորեն մտածված և երկար տարիներ նախապատրաստված հիբրիդային պատերազմի դրվագ է, ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018 թվականին վարչապետի կարգավիճակում չէի էլ հասցրել կարդալ ԼՂ հարցի կարգավորման բանակցային թղթերը, այդ նույն ուժերը փսփսում էին, թե մեր իշխանությունը պատրաստվում է հանձնել հողերը: Այդ միտքը կամաց-կամաց, քայլ առ քայլ, ականջ առ ական շրջանառության մեջ էր դրվում: Նպատակը մեկն էր, որ եթե/երբ գա Արցախի ու Հայաստանի շահերը զենքով պաշտպանելու ժամանակը՝ արժանահատավատ հնչի միտքը, թե կռիվն ու պայքարն անիմաստ են, ամեն ինչ վերեւներում պայմանավորված է, «հողերը հանձնած են» եւ այս թեզերի միջոցով երկրի դիմադրողականությունը, զինվորի մոտիվացիան ու կամքը կոտրվի: Իսկ մինչ հնարավոր պատերազմը՝ թուլանա երկրի դիրքը բանակցային սեղանի շուրջ:

Նման կոմբինացիաները, իհարկե, կառուցվում են դրսի եւ ներսի ուժերի սերտ համագործակցությամբ, եւ ներսում նմանատիպ խոսույթները ձեւավորողները շատ հաճախ չեն էլ կռահում ինչին են մասնակցում, որովհետեւ ամենը մատուցվում է բարձր «հայրենասիրական» սոուսով: Բայց վերնախավային նեղ շրջանակը չի կարող չիմանալ սեփական առաքելությունը, որ հիմնված է արտաքին ուժերի հետ փոխշահավետ համագործակցության վրա: Արտաքին ուժերը՝ տարածքներ, ներքին ուժերը՝ իշխանություն»,- գրել է նա:

«2020-2021 թվականներին առաջին մասը ստացվեց, երկրորդ մասը՝ ոչ: Բայց ինչպես տեսնում եք, ներքին «հայրենասերները» չեն հանդարտվում, որովհետեւ նրանց արտաքին գործընկերները առաքելությունը ավարտված չեն համարում: Այստեղ տեղին է քննադատությունը կառավարության եւ պետական մարմինների հասցեին: Իսկ ինչու՞ չեք կանխում. իհարկե, կան տասնյակ գործոններ, դրանցից առանցքայինը պետական ինստիտուտների կայացածության աստիճանն է:

Այս է պատճառը, որ համարում եմ, որ մեր առանցքային խնդիրը պետականության եւ պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակն է, եւ հիմնական անելիքը պետականության եւ պետական ինստիտուտների զարգացումը, որ մեր ապագայի միակ երաշխիքն է իմ խորին համոզմամբ»,- գրել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---