«Հայաստանը» հերքում է Մարության-Քոչարյան հանդիպումը, ՔՊ-ում «տեղեկություն չունեն»

«Հայաստանը» հերքում է Մարության-Քոչարյան հանդիպումը, ՔՊ-ում «տեղեկություն չունեն»

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով մամուլում հրապարակված լուրերին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջերս հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ասել է, որ եթե հանդիպում լիներ, ապա հասարակությունը տեղեկացված կլիներ։

«Հետաքրքիր է՝ այդ նյութի հեղինակը «Հայկական ժամանակ» օրաթե՞րթն է, թե՞՝ գործադիր իշխանությունը, կարծես, այդտեղ մի քիչ մեկտեղման լուրջ ռիսկեր կան, որովհետև ինձ համար հասկանալի չէ տեղեկության աղբյուրը»,-ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Դեկտեմբերի 12-ին «Հայկական ժամանակը» հրապարակել է Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները հոդվածը, որըեղ ասվում է, թե տեղեկություններ կան, որ պատերազմի ավարտից հետո Մարությանը նախկին ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Քոչարյանի հետ:

«Հատկանշական է, որ նրա հետ հանդիպումից հետո Մարությանի նկատմամբ շատ լոյալ դիրք են գրավել նաև Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները։ Կարծես թե ամեն ինչ գնում է նրան, որ պատերազմից հետո «չեզոք» քաղաքական դիրքավորում որդեգրած Հայկ Մարությանին ուզում են ներքաշել «լուրջ խաղի մեջ» և նրա առաջնորդությամբ ուժեղ հարվածներ հասցնել գործող իշխանությանը»,-ասվում է հոդվածում։

Վարդևանյանը հավելել է, որ փորձել է ծանոթանալ նյութին, տեսել է՝ լրագրողի անունն էլ գրած չէր, և թե այդտեղ ինչ հետևություններ պետք է անել, շատ բարդ է:

«Կարծում եմ, երբ ԶԼՄ-ն նման տեսակ գնահատականներ է հնչեցնում, ելակետը պետք է լինի փաստական հանգամանքը, այլ ոչ թե ֆանտաստիկայի կամ հեքիաթային ժանրի ոլորտը»,-ասել է պատգամավորը:

«ՔՊ» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով հանդիպման մասին ՀԺ տեղեկություններին, ասել է, որ իրենք նման տեղեկություն չունեն։

«Մենք նման հանդիպման մասին որևէ տեղեկություն չունենք»,-ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Հարցին՝ քաղաքական թիմը Երևանի քաղաքապետի փոփոխություն քննարկու՞մ է՝ իշխանական խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանել է, որ տեղյակ չէ, որ նման քննարկում կա։

Էդուարդ Աղաջանյանն էլ լրացրել է գործընկերոջը՝ նշելով, որ քաղաքապետն ընտրված է կոնկրետ ժամկետներում պաշտոնավարելու համար, և այդ ժամկետը դեռ չի ավարտվել, ու այս պահի դրությամբ որևէ քննարկում չկա, որ նա այդ ժամկետից ավելի շուտ պետք է իր պաշտոնավարումն ավարտի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---