ՀՀ-ում Հայրենադարձների ինտեգրման կենտրոն կբացվի

ՀՀ-ում Հայրենադարձների ինտեգրման կենտրոն կբացվի

PanARMENIAN.Net - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հիմնում է Հայրենադարձների ինտեգրման կենտրոն: Այդ մասին ասել է Հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ստեղծման աշխատանքների ղեկավար, հայրենադարձ Մարգարիտա Բաղդասարյանը, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Նա նշել է, որ խնդիր է դրված հայրենադարձներին ուղղված աջակցությունն իրականացնել ավելի համակարգված ու լայն մասշտաբով:

Նախնական տվյալներով՝ կենտրոնը կսկսի գործել 2022թ․ կեսերին: Հիմա կենտրոնի տարածքի խնդիրն է լուծվում, հստակեցվում է տարբեր կառույցների հետ համագործակցության ձևաչափը, կենտրոնն ունենալու է առցանց հարթակ, այժմ լուծվում են դրա տեխնիկական խնդիրները:

Բաղդասարյանը նշել է, որ իրականացվելու է նաև հայրենադարձության տվյալների թվայնացում: Նրա խոսքով, հավաքագրվելու, վերլուծվելու է տեղեկատվությունը՝ հասկանալու, թե հայրենադարձության ինչպիսի հոսքեր կան, ովքեր են գալիս, ինչ կարիքներ ունեն և այլն: Այդ ամենը շատ կարևոր է ապագա ծրագրերի, հայրենադարձությունը խթանելու համար:

Գրասենյակը տարվա ընթացքում ընդունել է մոտ հազար հայրենադարձի ու ունեցել է 3000 ավելի նամակագրություն: Հանձնակատարի գրասենյակ ուղարկված նամակների մեծ մասը հայրենադարձությանն է վերաբերվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---