ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը պարզեցնող օրինագիծը Պետդումայում է29 դեկտեմբերի 2021 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» դաշնային օրենքի նախագիծը, որով կպարզեցվի քաղաքացիություն ստանալու կարգն անձանց որոշ կատեգորիաների համար։ Մասնավորապես, դա վերաբերում է նախկին ԽՍՀՄ քաղաքացիներին և նրանց երեխաներին, ՌԴ-ում կամավոր վերաբնակեցման աջակցության պետական ծրագրի մասնակիցներին, որոնք բնակվում են արտերկրում, մարդկանց, որոնց մերձավոր հարազատներն ապրում են Ռուսաստանում, ինչպես նաև այն անձանց ժառանգներին, ովքեր մշտապես բնակվել են Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ (ՌԴ սահամններում) տարածքում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ակնկալվում է, որ օրինագիծը կքննարկվի 2022 թվականի սկզբին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |