ԶՊՄԿ-ի 15% բաժնեմասի կառավարումը հանձնվել է ՀՀ պետական հետաքրքրությունների ֆոնդին 5 հունվարի 2022 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 15% բաժնետոմսերի կառավարումը, որոնք անցել էին գործադիրին, հանձնել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հավատարմագրային կառավարմանը: Գործադիրը հավանություն է տվել որոշման նախագծին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Մենք ոչ թե բաժնեմասն ենք հանձնում, այլ բաժնեմասի կառավարումը»: Նա նշել է, որ 2000-ականներից ի վեր առաջին անգամ պետությունը բաժնեմաս ունի ԶՊՄԿ-ում: «Այս գործարքը շատերին կասկածելի է թվացել: Այն, որ պետությունն իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկված է եղել, դա կասկածելի չէ, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերել, փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետքեր գտնել: Կոռուպցիայի արդյունքում պետությունը ոչ թե ստանում է, այլ՝ պետությունը կորցնում է, դա մենք տեսել ենք երկար տարիներ»,-ասել է նա: Վարչապետը հավելել է, որ կառավարությունը ներկայացուցիչ կունենա ԶՊՄԿ-ում: 2021թ․ սեպտեմբերին «Գեոպրոմայնինգին» պատկանող «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք էր բերել ԶՊՄԿ բաժնետոմսերի 60 տոկոսը, այնուհետև` 15%-ը նվիրել ՀՀ կառավարությանը։ 15 տոկոս մասնակցություն ունի նաև ԶՊՄԿ-ն։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |