Երկրաշարժից փլուզվել է Չինական պատի մի հատվածը

Երկրաշարժից փլուզվել է Չինական պատի մի հատվածը

PanARMENIAN.Net - Չինական պատի մի փոքր հատված՝ մոտ 2 մ, փլուզվել է երկրաշարժից։ Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել հունվարի 8-ին։

«Մեծ Չինական պատից երկու մետր փլուզվել է Շանդան նահանգում, ոը 114 կմ հեռավորության վրա է էպիկենտրոնից»,-գրել է Global Times թերթը։

Եկրաշարժից հետո կատարվել է պատի զննություն և հայտնաբերվել է փլուզված հատվածը, որը դասվում է Մին կայսրության ժամանակաշրջանին (1368-1644 թթ․)։ Մասնագետները վերականգնողական աշխատանքներ են սկսել, գրում է Sputnik Արմենիան։

6․3 մագնիտուդ երկրաշարժից 9 մարդ է տուժել, որից 8-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---