ԱԳՆ․ ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչները համաձայնել են շարունակել բանակցել՝ առանց նախապայմանների

ԱԳՆ․ ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչները համաձայնել են շարունակել բանակցել՝ առանց նախապայմանների

PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։

Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։

Նշվում է նաև, որ կողմերը նախնական կարծիքներ են փոխանակել կարգավորման գործընթացի մասին, որն իրականացվելու է Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության միջոցով։

Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ երկկողմ հանդիպումը տևել է 1․5 ժամ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---