ՀՀ-ում կորոնավիրուսի 293 նոր դեպք կա և 3 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 293 նոր դեպք կա և 3 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 347,377-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 293-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8018 դեպք կա, այլ պատճառով՝ 1515։

Ապաքինվել է ևս 101 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 333,518 է։ Փաստացի բուժվողների թիվը 4326 է։

Ընդհանուր առմամբ 2,636,398 թեստ է արվել, մեկ օրում` 5342։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---