ՀՀ-ում դրամական փոխանցումների ազգային համակարգ է ստեղծվում15 հունվարի 2022 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկը դրամական փոխանցումների ազգային համակարգ է ստեղծում։ Այդ մասին ասել է ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Նա նշել է, որ STAK Money Transfer համակարգը պետք է գործարկվի ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։ Համակարգի ներդրման նպատակը դրամական փոխանցումների սպասարկումն է, առանց բանկային հաշիվ բացելու, ինչպես Հայաստանում, այնպես արտերկրում։ Հետագայում համակարգին կավելացվի բանկային հաշվին և էլեկտրոնային դրամապանակին փոխանցելու հնարավորություն։ Աբրահամյանը նշել է, որ STAK-ը թույլ կտա ստանալ ցանկացած փոխանցում ցանկացած բանկում՝ համակարգին կմիացվեն ՀՀ բոլոր բանկերը, ArCa համակարգը, ինչպես նաև, հավանաբար, երկրում գործող փոխանցման համակարգերը։ STAK-ը կմիանա նաև այլ երկրների նմանատիպ «անդրհամակարգերին», այդ թվում ՌԴ «Արագ վճարումների համակարգին»։ Այժմ համակարգն ակտիվ թեստավորման փուլում է։ Ուշագրավ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության |