ՀՀ-ում կորոնավիրուսի 621 նոր դեպք է գրանցվել և 3 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 621 նոր դեպք է գրանցվել և 3 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 349,329-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 621-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 3 դեպք է գրանցվել, 1-ը կորոնավիրուսից և 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառներով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8026 դեպք կա, այլ պատճառով՝ 1519։

Ապաքինվել է ևս 103 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 333,857 է։ Փաստացի բուժվողների թիվը 5927 է։

Ընդհանուր առմամբ 2,660,375 թեստ է արվել, մեկ օրում` 5838։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---