Բայդեն․ Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին մոտ ապագայում քիչ հավանական է20 հունվարի 2022 - 12:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին մոտ ապագայում քիչ հավանական է։ Նա պարզաբանել է, որ դաշինքին անդամակցելու համար Ուկրաինան դեռևս շատ աշխատանք ունի կատարելու ժողովրդավարության ոլորտում և «մի շարք այլ բաներում, որոնք այնտեղ կատարվում են», գրում է «Կոմերսանտը»։ Բայդենը նաև հիշեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար անհրաժեշտ է բոլոր անդամների աջակցությունը։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ 2022-ին ցանկանում է ՆԱՏՕ-ից հստակ պատասխան լսել, թե երբ է իր երկիրն անդամակցելու դաշինքին։ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն ակտիվացավ օրակարգում, երբ արևմտյան մամուլում ակտիվորեն սկսվեց քննարկվել «ՌԴ հավանական ռազմական ներխուժումն Ուկրաինա»։ 2021-ի դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց ՌԴ և ԱՄՆ միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագիծը՝ առաջարկելով իրավաբանորեն ամրագրել, որ ՆԱՏՕ-ն չի ընդունի նախկին խորհրդային հանրապետություններին։ Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |