ՀՀ-ում կորոնավիրուսի 628 նոր դեպք կա․ Մահ չի գրանցվել

ՀՀ-ում կորոնավիրուսի 628 նոր դեպք կա․ Մահ չի գրանցվել

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 349,957-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 628-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8026 դեպք կա, այլ պատճառով՝ 1519։

Ապաքինվել է ևս 125 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 333,982 է։ Փաստացի բուժվողների թիվը 6430 է։

Ընդհանուր առմամբ 2,663,980 թեստ է արվել, մեկ օրում` 3605։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---