Գանձաքարում 13 տարվա սպասումից հետո բնակարանամուտ են նշել25 հունվարի 2022 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Գանձաքար գյուղում ամռանը մեկնարկած շինարարությունն ավարտվել է: Նախկին կիսակառույցի փոխարեն, տասներեք տարվա սպասումից հետո, Իսկանդարյանները վերջապես լիարժեք տուն ունեն: Մեկի փոխարեն չորս ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, նախկինում առհասարակ բացակայող, այժմ արդեն՝ կոմունալ հարմարություններ։ Պատերը սևացնող երկաթյա վառարանը հայտնվել է բակում. ընդարձակ տունն արդեն տաքացվում է ժամանակակից տարբերակով՝ ջեռուցման համակարգով: Բավականին թեթևացել են տանտիրուհու՝ Նելլիի հոգսերը: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ կառուցված տանն արդեն երկու առիթ է նշվել՝ Նոր տարին և դստեր նշանադրությունը: Տոնական եղևնին, դեռևս շարունակում է մնալ հյուրասենյակում՝ հաճելի զգացողությունը փոքր-ինչ երկարաձգելու համար:
«Այսքան տարիների դժվարություններից հետո, վերջապես խիղճս հանգստացավ. արդեն լավ տուն ունենք: Հասցրել ենք մի քանի ուրախություն նշել: Որպես կին ու մայր՝ ուրախ եմ, որ հասա երազանքներիս. երեխաներս լավ կրթություն ունեն և ապրելու են գեղեցիկ տան մեջ: Երբ կիսակառույցում էինք՝ կոմունալ հարմարություններ անգամ չունեինք: Այժմ նորմալ կապրենք»,-ասել է տանտիրուհին՝ Նելլին: Հարմարավետ կյանքի փոխարեն զավակների ապագան առաջնահերթություն դարձրած ծնողները, ստիպված են եղել տարիներ շարունակ հարմարվել եղած պայմաններին: Ֆինանսական ներդրումներն ուղղվել են նրանց բարձրագույն կրթության ապահովմանը: Երիտասարդ տանտերը՝ Արտակն ընտրել է արտագնա աշխատանքի ճանապարհը: Տարիների գործընկերների՝ Վիվա-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համակարգված աշխատանքի շնորհիվ, այժմ այդ ամենն անցյալում է մնացել:
Տեսազանգով Արտակին ուղղված խոսքում՝ հայրենիքը չլքելու ուղերձն է եղել: «Ժամանակը չի սպասում. հարկավոր է այն ծախսել օգտակար գործերի վրա: Այդ առումով, մեր և ձեր կատարած քայլերը որոշ չափով նման են. մտածել ենք ապագայի և զարգացման մասին: Դուք երկու կարևոր գործ եք արել. ապահովել եք զավակների բարձրագույն կրթությունը, հետո էլ՝ նախաձեռնել տան շինարարությունը: Մենք էլ մեր գործընկերների հետ ձեր կողքին կանգնելով՝ փորձել ենք ապահովել մարզերում բնակվողների բարեկեցությունը և մերժել անտարբերությունը: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ծրագիրը կարևոր է և արդարացված»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունն էապես նպաստում է ցանկալի արդյունք արձանագրելուն: Հայաստանի տարբեր մարզերում բնակարանամուտ են նշում այդ ամենը հեռավոր երազանք համարող տարբեր ընտանիքներ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |