Ուկրաինան դիմել է ԵՄ-ին «անհապաղ անդամակցության խնդրանքով»28 փետրվարի 2022 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան հորդորել է Եվրամիությանն անհապաղ ընդունել իրեն այդ կազմակերպության կազմում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում։ «Մենք դիմել ենք Եվրամիությանը նոր հատուկ ընթացակարգով անհապաղ անդամակցության խնդրանքով»,- ասել է նա, հայտնում է Interfax-ը։ Զելենսկին հավելել է, որ նման որոշումն արդար կլինի և ուկրաինացիները վաստակել են այդ իրավունքը։ Ավելի վաղ նա արդեն խոսել էր այդ մասին՝ նշելով, որ եկել է ԵՄ-ում անդամակցության մասին որոշման համար վճռական պահը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա դեր Լյայենը հայտարարել էր, որ Բրյուսելը ցանկանում է տեսնել Ուկրաինային ԵՄ կազմում։ «Նրանք մենակ են և մենք ցանկանում ենք, որ նրանք լինեն մեզ հետ»,-ասել է նա՝ կոնկրետ ժամկետներ չնշելով։ 2019 փետրվարին Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկան օրենք ստորագրեց սահմանդարական փոփոխությունների մասին, որոնք առնչվում են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի ռազմավարական ուղղությանը։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |