Փաշինյան․ Ո՞վ ա ասում, որ ռեֆորմներ չենք անում17 մարտի 2022 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով համայնքներին առնչվող օրենքներում փոփոխությունների նախագծին, կարևորել է միջնաժամկետ ծախսերի կազմման օրենսդրական կարգավորումը։ Ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել է, որ այդ որոշումը թույլ կտա համայնքներին ճիշտ կառավարել իրենց ֆինանսական միջոցները: «Կարևոր է, որ ՏԻՄ-երի ֆինանսների կառավարման տրամաբանությունը որոշակիորեն փորձենք ներդաշնակեցնել կառավարության հետ: Ամենաթանկ բանը ժամանակն է, միշտ էլ պետք է որոշումները ճիշտ ժամանակին կայացնել, ներդրումները ճիշտ ժամանակին անել», – ասել է վարչապետը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հավելել է․ «Երբեմն մեզ ասում են, որ մենք ռեֆորմներ չենք անում: «Էդ ո՞վ ա ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում», – հակադարձել է Փաշինյանը և հիշեցրեց վերջին օրինակները՝ ուժի մեջ մտած հակածխախոտային օրենքն ու հանրային սննդի օբյեկտենրում սննդի օբյեկտներում աղամանը սեղանին դնելու արգելքի վերաբերյալ նախագիծը։ Գործադիր հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի |