Աղաջանյան․ Ադրբեջանը մի շարք դիրքեր է զբաղեցրել, ինչքանով տեղյակ եմ՝ Քարագլխի մասին է խոսքը25 մարտի 2022 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, ասել է, որ ադրբեջանցիները զբաղեցրել են մի շարք դիրքեր։ «Ինչքանով տեղյակ եմ՝ Քարագլխի մասին է խոսքը», - ասել է նա։ Նա հավելել է, որ փաստացի, այս առաջխաղացման հետևանքով ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում, գրում է Aysor.am-ը։ Նա նշել է նաև, որ թե գիշերը, թե այսօր տեղի են ունեցել տեղային ռազմական գործողություններ, կան վիրավորներ։ «Կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, որքանով տեղյակ եմ՝ «Բայրաքթարների» մասին է խոսքը, նաև խոցել են ՊԲ որոշ դիրքեր, խոսքը գնում է էսկալացիոն գործընթացի մասին, որի հետ կապված մեր առաջնահերթ հարցերն ուղղված են ռուս գործընկերներին, որովհետև այն պատասխանատվության գոտին, որտեղ տեղի են ունենում գործընթացները, պետք է ռուս խաղաղապահների միջոցով բացառվեր», - շեշտել է ՔՊ-ական պատգամավորը։ Նրա խոսքով՝ տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում է գտնվում, ու այստեղ հիմնական հարցը ռուս գործընկերների հետ է։ «Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև, փաստացի, այս առաջխաղացման հետևանքով ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում ու, կրկնում եմ, սա, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, հետևաբար, մեր ակնկալիքն է ստանալ հստակ պատասխաններ, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել սա։ Մենք ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի ու Ադրբեջանը կվերադառնա ելման դիրքեր, որտեղից առաջխաղացումը տեղի է ունեցել», - հայտարարել է Աղաջանյանը։ Նա նշել է նաև, որ Արցախում տեղի ունեցողն Ադրբեջանի կողմից իրականացվող արցախահայության՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու ու Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման հերթական դրսևորումն է: Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում: Մարտի 25-ի առավոտվա դրությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ, հայտնում է Արցախի ՊԲ-ն: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի 5 պայմանագրային զինծառայող։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |