Ուիլ Սմիթը դուրս է գալիս Ամերիկյան կինոակադեմիայից

Ուիլ Սմիթը դուրս է գալիս Ամերիկյան կինոակադեմիայից

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը հայտարարել է Ամերիկյան կինոակադեմիայից դուրս գալու մասին։ Նա ափսոսանք է հայտնել «Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխությանը տեղի ունեցած միջադեպի համար, երբ հարվածել էր վարողին իր կնոջ մասին կատակի համար։

«Ես դրժեցի Ակադեմիայի վստահությունը։ Ես զրկեցի մյուս դափնեկիրներին և հաղթողներին տոնելու և իրենց նշանակալի աշխատանքի համար շնորհավորանքներ ստանալու հնարավորությունից։ Այսպիսով, հրաժարվում եմ Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտության ակադեմիայի անդամությունից և կընդունեմ բոլոր հետևանքները, որոնք Խորհուրդն անհրաժեշտ կհամարի»,-ասվում է դերասանի հայտարարության մեջ, գրում է Deadline-ը։

«Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ Ուիլ Սմիթը հարվածել էր արարողությունը վարող Քրիս Ռոքին իր կնոջ՝ Ջեյդա Փինքեթ-Սմիթի սանրվածքի հասցեին, նրա կատակի համար։ Փինքեթ-Սմիթը սափրել էր գլուխը հիվանդության պատճառով։ Ավելի ուշ Սմիթը ներողություն էր խնդրել Ռոքից։ ԱՄՆ Կինոակադեմիան կարգապահական հետաքննություն էր սկսել։ Ուիլ Սմիթն «Օսկարի» է արժանացել «Արքա Ռիչարդ» ֆիլմում Տղամարդու լավագույն դերակատարման համար։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---