Առաջին ամբողջությամբ մասնավոր առաքելությունն ուղևորվել է դեպի ՄՏԿ

Առաջին ամբողջությամբ մասնավոր առաքելությունն ուղևորվել է դեպի ՄՏԿ

PanARMENIAN.Net - Պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ մասնավոր առաքելությունն ուղևորվել է դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)։ Ծանր դասի Falcon 9 հրթիռակիրը Crew Dragon տիեզերանավով արձակվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քանավերալ հրվանդանից։

Crew Dragon-ի ուղևորներն են ամերիկացի ներդրող Լարրի Քոնորը, կանադացի գործարար և բարերար Մարկ Փեթին և իսրայելցի գործարար և կործանիչի նախկին օդաչու Էյթան Սթիբեն։ Նրանցից յուրաքանչյուրը մոտ 55 մլն դոլար (50 մլն եվրո) է վճարել թռիչքի համար, գրում է Deutsche Welle-ն։

Առաքելության հրամանատարն է ՆԱՍԱ-ի նախկին աստղագնաց Մայքլ Լոպես-Ալեգրին։

Նրանք տիեզերակայանում 8 օր կանցկացնեն։ Ակնկալվում է, որ Crew Dragon-ը ՄՏԿ կհասնի ապրիլի 9–ին։ Թռիչքը կազմակերպել է ամերիկյան Axiom Space տիեզերական ընկերությունը։

Անձնակազմի անդամները մոտ 25 էքսպերիմենտ են անցկացնելու տիեզերքում։ Ուստի նրանք գերադասում են, որ իրենց ոչ թե «տիեզերական զբոսաշրջիկներ» անվանեն, այլ «աստղագնացներ», որոնք մասնավոր թռիչք են իրականացնում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---