Ընդդիմությունն Իջևանից քայլերթ է սկսել դեպի Երևան

Ընդդիմությունն Իջևանից քայլերթ է սկսել դեպի Երևան

PanARMENIAN.Net - Քաղաքացիներն Իջևանից քայլերթ են իրականացնում դեպի Երևան։ Իջևանցիների հետ միասին քայլերթ են իրականացնում նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը և Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը, հոգևորականներ, գրում է «Փաստինֆոն»։

ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ առաջիկայում նման երթեր կմեկնարկեն ևս 3 խորհրդանշական վայրից:

«Մենք անպայման կհայտնենք, թե որ օրն ենք միասին դիմավորելու տարբեր ուղղություններով մայրաքաղաք ժամանող երթերի մասնակիցներին։ Իսկ մինչ այդ գործ ունենք անելու Երևանում։ Հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։30-ին, Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ (« Լամբադա» կամրջի հարևանությամբ)»,- գրել է Սաղաթելյանը։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ ապրիլի 25-ին Երևանի տարբեր փողոցներում իրազեկցման ակցիաներ կիրականացվեն, իսկ 18.00-ին հավաքվելու են Ազատության հրապարակում, որտեղից երթ կմեկնարկի Երևանի փողոցներով։

Ավելի վաղ Վանեցյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ից մեկնարկում է ընդդիմության պայքարի երկրորդ փուլը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---