Փաշինյանն՝ ընդդիմության մասին․ Իրենց թվում է, որ եթե ամեն ինչ կրկնօրինակեն, կստացվի

Փաշինյանն՝ ընդդիմության մասին․ Իրենց թվում է, որ եթե ամեն ինչ կրկնօրինակեն, կստացվի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում, ընդդիմադիրների հեռանալուց հետո վերսկսված նիստում, պատասխանելով ընդդիմության փողոցային պայքարի մասին ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, հորդորել է ժողովրդավարությունը չմեկնաբանել որպես իշխանության թուլություն։

Նա նաև ասել է, թե ընդդիմությանը թվում է, որ «եթե ամեն ինչ, որ կրկնեն, նույն ձևով անեն, կրկնօրինակեն, կստացի», գրում է Sputnik Արմենիան։

«Ուզում եմ՝ մենք ժողովրդավարությունը երբեք ու երբեք չմեկնաբանենք որպես իշխանության կամ պետության թուլություն: Այսօր ժողովրդավարությունը Հայաստանի թիվ 1 միջազգային բրենդն է, մենք այդ բրենդը պահպանելու ենք, բայց դա չի նշանակում, որ չկան գծեր, որոնց դեպքում ժողովրդավարությունը գործում է իր օրինական իրավական ինստիտուցիոնալ մեխանիզմներով, ամբողջ թափով և խստությամբ»,-հայտարարել է Փաշինյանը, գրում է Panorama.am-ը։

ՔՊ մյուս հերթագրված պատգամավորները հրաժարվել են իրենց հարցերից և Ալեն Սիմոնյանը նիստը համարել է ավարտված:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---