Վերջերս ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինծառայողը կապվել է հարազատների հետ![]() 11 մայիսի 2022 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինծառայողը կապվել է հարազատների հետ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով։ Այդ մասին հայտնել է ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է «Նովոստի-Արմենիան»։ «ԿԽՄԿ ներկայացուցիչներն ապրիլի 30-ին այցելել են վերջերս գերության մեջ հայտնված հայ զինծառայողին։ Այցի շրջանակում նրան հնարավորություն է տրվել կապվել հարազատների հետ ԿԽՄԿ–ի միջոցով։ Սա մեր առաջին այցն էր այդ զինծառայողին», – նշել է Ամատունին։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում։ ![]() ![]() Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |