Վարչապետ․ Դեպի Սյունիք ճանապարհների որակը խնդրահարույց է, շատ խիտ ճանապարհային ցանց ենք ստեղծում13 մայիսի 2022 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Վայոց Ձորում իրականացվող ճանապարհաշինությանը, նշել է, որ խնդրահարույց է մնում Վայոց Ձորից դեպի Սյունիք տանող ճանապարհների որակը։ Նա հավելել է, որ պետք է աշխատել խնդիրները վերացնելու ուղղությամբ։ «Հիմա մենք, հանգամանքների բերումով, Սյունիքում շատ խիտ ճանապարհային ցանց ենք ստեղծում, ինչը շատ կարևոր ներդրում է», - ասել է վարչապետը: Գործադիրի որոշմամբ, Ճանապարհաշինական ծրագրերի համար տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 4 մլրդ 750 մլն դրամ։ Ներկայացնելով նախագիծը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ առաջարկվում է ֆինանսական միջոցներն ուղղել 2022-ին իրականացվող շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությանը: Սանոսյանն ասել է, որ Սյունիքում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի Նորավանով, Լծենով դեպի Տաթև անցնող ճանապարահը, որը կունենա երկշերտ ասֆալտապատում, իսկ ասֆալտապատման երրորդ շերտը կիրականացվի 2023-ին։ Սյունիքում նախատեսվում է նաև Աղվանի-Տաթև-Վերին Խոտանան շրջանցող ճանապարհի կառուցումը, Որոտան–Բարձրավան–Շուռնուխ հատվածի վերակառուցումը։ Բացի այդ, նախատեսվում է նաև իրականացնել Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհի Արենի–Արփի–Եղեգնաձոր, Սարավան–Սարալանջ, Վարդավանք–Խդրանց-Ագարակ հատվածների հիմնանորոգումը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |