Ըստ Ուկրաինայի ՊՆ ղեկավարի՝ ՌԴ-ն, «մի շարք նշաններով», տևական պատերազմի է պատրաստվում

Ըստ Ուկրաինայի ՊՆ ղեկավարի՝ ՌԴ-ն, «մի շարք նշաններով», տևական պատերազմի է պատրաստվում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստվում է տևական պատերազմի։ Նա այդպիսի հայտարարություն է արել՝ դիմելով ԵՄ ԱԳՆ Խորհրդի նիստում, պաշտպանության նախարարների մակարդակով։

«Ըստ որոշ նշանների, Ռուսաստանը պատրաստվում է երկարատև ռազմական գործողության։ Պատերազմը երկարաձիգ փուլ է մտնում»,-ասել է Ռեզնիկովը՝ հավելելով, որ Խերսոնի և Զապորոժյեի շրջաններում, իր տեղեկություններով, ռուսական զորքերն «ակտիվ ինժեներական և ամրաշինական աշխատանքներ են կատարում՝ անհրաժեշտության դեպքում պաշտպանության անցնելու համար», գրում է Meduza-ն՝ «Ուկրաինական պրավդային» հղումով։

Այդ կապակցությամբ, Ուկրաինայի պաշտպանության նախարարը կոչ է արել արագացնել սպառազինության խոստացված առաքումները՝ մասնավորապես, նշելով, որ «պատերազմի ձգձգումը գլոբալ պարենային ճգնաժամի, ինչպես նաև հերթական միգրացիոն ճգնաժամի ռիսկ է պարունակում»։

Փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայում` առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---