Freedom House․ Զրպարտությունը քրեականացնող օրենքն անհանգստացնում է20 մայիսի 2022 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան կազմակերպության ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը «Ժողովրդավարության հայկական ֆորումում» ասել է, որ Հայաստանը զարգացում է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, բայց, այնուամենայնիվ, անհանգստացնում է զրպարտությունը քրեականացնող օրենքը, որը կարող է սահմանափակել արտահայտվելու և մտքի ազատությունը Հայաստանում: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ ՀՀ կառավարությունը և Ազգային ժողովը ականջալուր լինեն քննադատություններին, գրում է Factor.am-ը։ Բեհրենդտը հավաստիացրել է, որ իրենք ամեն ինչ կանեն Հայաստանում ապատեղեկատության դեմ պայքարում դրական փոփոխությունների հասնելու համար։ Բեհրենդտի դիտարկմամբ՝ մեդիաների՝ սենսացիաների հետևից ընկնելը վատթարացնում է մարդկանց վստահությունը տեղեկատության նկատմամբ: «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը, որը կազմակերպվել է Freedom House-ի և ԻՔՄ-ի համատեղ ջանքերով, մեկնարկել է «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի շրջանակում։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |