Փաշինյանը Լույոյի հետ հանդիպմանն ընդգծել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի դերը

Փաշինյանը Լույոյի հետ հանդիպմանն ընդգծել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի դերը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանն ընդգծել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահող երկրի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում:

Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ հայ-ֆրանսիական գործակցությունը դինամիկ զարգանում է, և Հայաստանը հետաքրքրված է բարեկամ Ֆրանսիայի հետ հարաբերությունների շարունակական ամրապնդմամբ թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափով:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին գնահատականի համար՝ Լույոն նշել է, որ Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ գործակցությանը և պատրաստակամ է շարունակել այն սերտացնելու ջանքերը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին վերաբերող հարցեր:

Ավելի վաղ Փաշինյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ պարբերական հանդիպումները և շեշտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում վերը նշված ֆորմատի կարևորությունը:

Մայիսի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանը կարևորել էր ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---