Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը․ Խորհրդարանի արտահերթ նիստ է մեկնարկում

Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը․ Խորհրդարանի արտահերթ նիստ է մեկնարկում

PanARMENIAN.Net - Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում հազարավոր ցուցարարներ, ճեղքելով ոստիկանական պատնեշները, ներխուժել են նախագահական նստավայր։

Երկրում տնտեսական ճգնաժամ է և բողոքի ցույցերը չեն դադարում մարտից ի վեր՝ այժմ հասնելով կիզակետին, գրում է BBC-ն։

Նախագահ Գոտաբայ Ռաջապաքսան լքել է նստավայրը դեռևս հուլիսի 8-ին, որոշ տվյալներով, նա փորձել է մեկնել Կոլոմբոյից։

Սոցցանցերում տարածվող տեսանյութերից երևում է, որ նախագահի պալատը լի է մարդկանցով՝ ոմանք սիզամարգերին են, ոմանք՝ լողավազանում։

22 միլիոնանոց երկրում բարձր գնաճ է, վառելիքի, սննդի և դեղորայքի սուր պակաս։

Երկրի վարչապետն իր կուսակցության առաջնորդների շտապ հավաք է նախաձեռնել և կարգադրել է խոսնակին անհապաղ խորհրդարանի արտահերթ նիստ գումարել։

Երկրում արտարժույթի պակաս է առաջացել, քանի որ պանդեմիայի պատճառով կտրուկ նվազել էր զբոսաշրջիկների հոսքը երկիր։ Արդյունքում Շրի Լանկան զրկվել է վառելիքի համար վճարելու հնարավորությունից և երկրի արտաքին պարտքը հասնում է $51 մլրդի, որից 700 դոլարը Ceylon Petroleum Corporation պետական նավթագազային ընկերության պարտքն է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---