Էրդողան. Առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի

PanARMENIAN.Net - Շատ դժվար է հաղթահարել Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրներն առանց լուծելու Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Թուրք վարչապետը հույս է հայտնել, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որի ոչ մշտական անդամն է այժմ Թուրքիան, Հայաստանը կհամարի օկուպանտ երկիր: «ՄԱԿ-ը պետք է նման որոշում կայացնի եւ կոչ անի Հայաստանին դուրս բերել զորքերը Լեռնային Ղարաբաղից: Թուրքիան արդեն քայլեր ձեռնարկել է եւ առաջարկել է ձեւավորել Կովկասի կայունության պլատֆորմը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի մասնակցությամբ: Վեճը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետք է առաջնահերթ լուծում ստանա, որից հետո կլուծվի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը»,-ընդգծել է Էրդողանը` հիշեցնելով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն շուրջ 17 տարի է ինչ փորձում է կարգավորել ղարաբաղյան խնդիրը, հաղորդում է Anatolian News Agensy-ն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---