Հուլիսի 14-ին ԱԺ խորհրդի արտահերթ կլինի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով

Հուլիսի 14-ին ԱԺ խորհրդի արտահերթ կլինի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ կհրավիրի՝ քննարկվելու է ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծը։ Նիստը կայանալու է ժամը 18:30-ին։

Նախատեսվում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մեծ մասին զրկել մանդատից։

Ցանկում ընդգրկված պատգամավորների թվում բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները, ինչպես նաև Մարտուն Գրիգորյանի և Արգիշտի Գևորգյանի անունները, որոնք նոր են վերցրել մանդատները:

Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «շատ հաճելի» է որակել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---