Նարիշկինը Բաքվում է․ Գործակցության մասին համաձայնագիր է կնքվել

Նարիշկինը Բաքվում  է․ Գործակցության մասին համաձայնագիր է կնքվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն Ադրբեջանում է։ ՌԴ և Ադրբեջանի Արտաքին հետախուզության ծառայությունների միջև համագործակցության մասին համաձայնագիր է կնքվել։

«Դա հիմնարար փաստաթուղթ է։ Այն լրացուցիչ խթան կհանդիսանա մեր հարաբերությունների զարգացման, մեր փոխգործակցության համար»,-ասել է Նարիշկինը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ արտաքին հետախուզական ծառայությունների պլաններում են «համատեղ գործողություններն, ուղղված երկու պետությունների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը, պայքարին միջազգային ահաբեկչության դեմ և երրորդ երկրներում ՌԴ և Ադրբեջանի քաղաքացիների շահերի պաշտպանությանը»։

Նարիշկինը Բաքու է մեկնել Երևան այցից հետո։ Հուլիսի 18-ին Երևանում Նարիշկինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծման հարցում։ Նա ավելացրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր խնդիրներ ունեն, որոնք պետք է լուծեն։

Photo. TASS
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---