ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է իրաքյան Զախոյի գնդակոծումը23 հուլիսի 2022 - 10:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրաքի հյուսիսում գտնվող Զախո քաղաքի գնդակոծումը։ Այդ մասին Twitter–ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ խորին ցավակցություն հայտնելով Իրաքի ժողովրդին։ «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում բարեկամ Իրաքին և իրաքցի ժողովրդին` Զախոյի հատվածում գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչների ողբերգական մահվան կապակցությամբ։ Խստորեն դատապարտում ենք բռնի գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,– ասվում է գրառման մեջ։ Թուրքական ԶՈւ կողմից Զախո քաղաքի հրետակոծումից հետո Իրաքի իշխանությունները որոշել են հետ կանչել Թուրքիայում Բաղդադի ժամանակավոր հավատարմատարին։ Ըստ Քրդստանի Ժողովրդավարական կուսակցության, գնդակոծման հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 33-ը՝ տուժել։ ԱԳՆ-ին հանձնարարվել է բողոք ներկայացնել ՄԱԿ ԱԽ-ին, ինչպես նաև կանչել Թուրքիայի դեսպանին։ Մինչդեռ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան հարձակում չի գործել իրաքյան դիրքերի վրա։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |