ՌԴ-ն կապիկի ծաղկի թեստեր է փոխանցել Հայաստանին

ՌԴ-ն կապիկի ծաղկի թեստեր է փոխանցել Հայաստանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կապիկի ծաղիկ վարակիչ հիվանդության հայտնաբերման ռուսական արտադրության թեստային համակարգեր է փոխանցել Հայաստանին։

Թեստեր են փոխանցվել նաև Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ «Ռոսպոտրեբնադզորին» հղումով։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ «Վեկտոր» կենտրոնն օպերատիվ կերպով հիվանդության հայտնաբերման թեստային համակարգեր է պատրաստել և որ թեստավորումը հասանելի է Ռուսաստանի ամբողջ տարածքում։

«Ռոսպոտրեբնադզորի» ներկայացուցիչները կազմակերպում են նաև հատուկ սեմինարներ գործընկեր երկրների մասնագետների համար կապիկի ծաղկի լաբորատոր ախտորոշման մեթոդների թեմայով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանում կապիկի ծաղիկ վարակիչ հիվանդության առաջին դեպքն է գրանցվել։ «Ռոսկոմնադզորը» հայտնել է, որ վիրուսը հայտնաբերվել է Եվրոպայից վերադարձած անձի մոտ։

Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։

Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---