ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի դեմ նոր միջպետական գանգատով, այդ թվում` Փառուխի մասով 2 օգոստոսի 2022 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի: Այդ մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։ Նշված գանգատը, ի թիվս այլնի, վերաբերում է 2022-ին Ադրբեջանի կողմից Արցախի Խրամորթ և Փառուխ գյուղերի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը, ԱՀ սահմանամերձ գյուղերի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցվող իրական սպառնալիքներին, ինչպես նաև 2021-2022 թվականների ընթացքում Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման դեպքերին, որոնց արդյունքում խախտվել է անձանց կյանքի իրավունքը: 2022-ի մարտի 22-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փառուխ գյուղին հարակից հայ-ադրբեջանական շփման գծի հատվածում հակամարտող կողմերի զորքերի հայելային հետքաշման մասին, քանի որ այդ հատվածում տեղադրվել է ռուսական դիտակետ։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն իր ստորաբաժանումները հետ է քաշել, իսկ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը՝ ոչ։ Մարտի 24-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, շրջանցելով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետը, Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, գրավել գյուղը և զբաղեցրել նոր դիրքեր։ Գյուղի բնակչությունը տարհանվել է։ Միաժամանակ տարհանվել են նաև Փառուխի հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |