Վարչապետ․ Ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ պետք է կասեցվի ՌԴ խաղաղապահների կողմից 4 օգոստոսի 2022 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով իրավիճակի սրմանն Արցախում, հայտարարել է, որ հայկական կողմն ակնկալում է, որ շփման գծի հատման ցանկացած փորձ պետք է կասեցվի ՌԴ խաղաղպահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն: Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետում հստակ նշված է, որ ԼՂ-ում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Վարչապետը նշել է նաև, որ Հայաստանում բարձր են գնահատում տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովելու Ռուսաստանի ջանքերը և որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունն առանցքային գործոն է արցախահայության անվտանգության ապահովման գործում։ Փաշինյանը նշել է, սակայն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության հետ կապված հարցեր են առաջանում։ «2020-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղպահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022-ի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը, կրկին խաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ահագնացող խախտումները, ինչպես նաև ռուս խաղաղապահների ներկայությամբ արցախահայությանը ահաբեկելու դեպքերը, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն, պարզապես անընդունելի են: Այս պայմաններում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապաh առաքելության մանրամասների ճշգրտումը: Դա անհրաժեշտ էր ի սկզբանե, բայց այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։ ՀՀ-ն դա արել է հենց 2020-ի նոյեմբերին: Ակնկալում ենք, որ երկկողմ ձևաչափով ստորագրված մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ եթե դա բավարար չէ, ուրեմն պետք է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։ Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։ Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |