Բայդենը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու վերաբերյալ արձանագրությունները10 օգոստոսի 2022 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու վերաբերյալ արձանագրությունները։ Արարողությանը մասնակցել է նաև փոխնախագահ Քամալա Հարիսը: ԱՄՆ հեռուստաալիքները հեռարձակում էին ստորագրման արարողությունը։ «Ես կոչ եմ անում մյուս դաշնակիցներին ևս որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել վավերացման փաստաթղթերը։ Ֆինլանդիան և Շվեդիան ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ ունեն, ամուր բանակներ, թափանցիկ և ամուր տնտեսություններ։ Նրանք համապատասխանում են ՆԱՏՕ-ի բոլոր չափանիշներին։ Նրանք կամրապնդեն դաշինքը՝ բարձրացնելով ամերիկացիների անվտանգությունը»,-ասել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ Սենատի վերին պալատը հավանություն է8 տվել բանաձևին։ Այսպիսով ԱՄՆ-ն դարձավ 23-րդ երկիրը 30-ից, որոնք վավերացրել են Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը դաշինքին։ Օգոստոսի 9-ի դրությամբ հայտը դեռևս չեն վավերացրել Իսպանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Թուրքիան, Չեխիան և Հունգարիան։ Մայիսին հայտնի դարձավ, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել։ ՌԴ կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո, ինչպես վկայում են հարցումները, Շվեդիայում և Ֆինլանդիայում անդամակցությունը ՆԱՏՕ-ին առաջին անգամ ստացել է բնակիչների մեծամասնության հավանությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16-ի կրկին հայտարարել է, որ իր երկիրը հավանություն չի տա Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։Թուրքիան Ֆինլանդիային և Շվեդիային մեղադրում է Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, ինչպես նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի, որին Անկարան մեղադրում է 2016-ի պետական հեղաշրջման մեջ, կողմնակիցներին ապաստան տալու համար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |