Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Եղիսաբեթ 2-րդի մահվան կապակցությամբ![]() 9 սեպտեմբերի 2022 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի մահվան կապակցությամբ։ «Խոր ցավով տեղեկացա Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան մասին: Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, պարտքի զգացումը և նվիրվածությունն իր երկրին, իմաստնությունն ու մարդասիրությունը: Ամենաանկեղծ ցավակցություններս եմ հղում Նորին Մեծություն Թագավոր Չարլզ Երրորդին, թագավորական ընտանիքին և Մեծ Բրիտանիայի ժողովրդին»,-ասվում է ցավակցական ուղերձում: Սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը։ Եղիսաբեթ Երկրորդը կառավարել է երկիրը 70 տարի։ Բրիտանիայի բնակչության մեծ մասն իր ամբողջ կյանքն ապրել է Եղիսաբեթ Երկրորդի գահակալության օրոք։ Թագավոր է հռչկավել նրա ավագ որդին՝ արքայազն Չարլզը, որն այսուհետ կկոչվի Կառլոս Երրորդ։ Հռչակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |