ԿԲ․ ՀՀ բանկերը «Միր» քարտերի սպասարկման մասով ինքնուրույն որոշում կկայացնեն21 սեպտեմբերի 2022 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առևտրային բանկերը ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարկման հետ կապված որոշումն ինքնուրույն կկայացնեն։ «ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված։ Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պատշաճ կտեղեկացնեն հաճախորդներին»,- ասել են ՀՀ ԿԲ-ից՝ պատասխանելով «Միր» վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու հնարավորության մասին հարցմանը, գրում է Aysor.am-ը: Ըստ որոշ ԶԼՄ-ների, «Միր» վճարային քարտերի սպասարկումը հանրապետությունում դադարեցվել է, մասնավորապես, քարտատերերը չեն կարողանում բանկոմատներից գումար կանխիկացնել։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |