ՎԶԵԲ․ Տնտեսական աճը Կովկասում պայմանավորված է ժամանակավոր գործոններով28 սեպտեմբերի 2022 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունները վերջին տարիների ամենաբարձր աճն են գրանցում։ Այդ մասին ասվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» զեկույցում։ Ըստ ՎԶԵԲ-ի՝ այդ աճը պայմանավորված է ժամանակավոր գործոններով և 2023-ին աճը կդանդաղի։ Ըստ կանխատեսման, 2023-ին ՀՀ-ում աճը սպասվում է 4% ներկայիս 8%-ի դիմաց։ «Հայաստանն ու Վրաստանը շահում մեն ռուսական ընկերությունների և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից, ինչը նպաստում է այդ փոքր տնտեսություններում ծառայությունների ոլորտի զարգացմանը։ Սակայն 2020-ին գրանցված կայուն աճը հաջոդ տարի կդանդաղի»,-ասվում է զեկույցում։ Նշվում է նաև, որ Ադրբեջանը մեծ եկամուտներ է ստանում նավթի և գազի արտահանումից, ինչպես նաև ոչ էներգետիկ ոլորտի բարձր ցուցանիշների շնորհիվ։ «Ադրբեջանի համար անորոշությունը կապված է էներգակիրների գների և գնաճի հետ։ Վրաստանի համար ռիսկերը պայմանավորված են անորոշությամբ և արտաքին ցնցումների զգալի հավանականությամբ։ Հայաստանի դեպքում դրանք էլ ավելի են ընդգծվում ռուսական տնտեսության հետ սերտ կապերի պատճառով, որը գնալով մեկուսանում է»,-ասվում է զեկույցում։ 2022-ի առաջին կիսամյակում տնտեսական աճը ՀՀ-ում աճը կազմել է 13.1%։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |