Փաշինյան․ Վերջին ագրեսիայի զոհերի անունները կհրապարակվեն ինստիտուցիոնալ մեխանիզմով 1 հոկտեմբերի 2022 - 10:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, պատասխանելով այն հարցին, թե ինչու չեն հրապարակվում վերջին ադրբեջանական ագրեսիայի զոհերի անունները, ասել է, որ, 44-օրյա պատերազմի փորձը հաշվի առնելով, որոշվել է նահատակների անունները հրապարակել ինստիտուցիոնալ մեխանիզմով։ Այսինքն անունները հրապարակվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով։ Փաշինյանն ասել է, թե դա չի նշանակում, որ անվանացուցակը գաղտնի է պահվում՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմի զոհերի անունների ամբողջական ցանկը ևս այնտեղ է հրապարակվել։ Նա նշել է, որ, բնականաբար, նույնականացված զոհերի ընտանիքները տեղեկացված են, բայց կան դեպքեր, երբ նույնականացումը դեռ վերջնական չէ։ «Դեպքեր են եղել, երբ սխալ անուններ են հրապարակվել, նույնիսկ դեպք է եղել, երբ հարազատները վիզուալ ճանաչել են մարմինը, բայց ԴՆԹ նույնականացմամբ այլ բան է պարզվել: Նման թյուրիմացություններից խուսափելու համար ճիշտ է, որ կա ինստիտուցիոնալ մեխանիզմ, որով հրապարակվում են այն դեպքերը, որոնք դե յուրե հաստատվել են»,-ասել է վարչապետը։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։ Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |