ԱԳՆ խոսնակ․ Սահմանազատման հանձնաժողովի նիստը հոկտեմբերին անցկացնելու առաջարկը հայկական կողմինն է 3 հոկտեմբերի 2022 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստը նախատեսվածից ավելի շուտ անցկացնելու առաջարկն արել է հայկական կողմը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ «Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետերի հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը», - ասել է նա։ Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե նման առաջարկով հանդես են եկել իրենք։ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` ժնևում կայացած հանդիպման ժամանակ «ադրբեջանական կողմն առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին, ոչ թե նոյեմբերին, ինչպես նախատեսված էր»,-գրել էր ՌԻԱ Նովոստին՝ ադրբեջանական լրատվամիջոցների վրա հղումով։ Նշվում էր, որ «առաջարկն արվել է, հաշվի առնելով «վերջին լարվածությունը չսահմանազատված սահմանին»։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |